Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խնդիրը պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է

2022 թ. հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, իրավիճակի կայունացման եւ կարգավորման համար սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն են ուղարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր:


Այս մասին ասվում է այսօր՝ հունվարի 6-ին, ՀԱՊԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։


Նշվում է, որ այդ ուժերի կազմում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները:


«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման եւ իրավական դաշտ վերադառնալու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցության ցուցաբերումը:


Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ են մտել օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերը:


Ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրականացվում է խաղաղապահ զորակազմի ռուսական մասի տեղափոխումը Ղազախստանի Հանրապետության տարածք: «Այս պահի դրությամբ, առաջապահ ստորաբաժանումները նրա կազմից արդեն ձեռնամուխ են եղել առաջադրված խնդիրների կատարմանը», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101113