Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կազմում իր զինվորականներին է ուղարկել Ղազախստան:
Սպուտնիկ Արմենիայի տվյալներով՝ խոսքը շուրջ 70 զինծառայողների մասին է, որոնք պետք է զորակազմի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը Ղազախստանում զանգվածային ցույցերի ֆոնին:
Անցած չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով անվտանգության Խորհրդի նիստում Ղազախստանի, երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է բոլոր երկրների առաջնորդներին ՀԱՊԿ օգնության համար:
Նա ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն արտաքին ագրեսիա է համարում, քանի որ երկրում անկարգություններ կազմակերպած ահաբեկչական խմբավորումները նախապատրաստվել են արտերկրում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101112