Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին թույլ չեն տվել մտնել գրավված ՊՊԾ գնդի տարածք: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ նշելով, որ իրավապահներն են արգելել նախարարի մուտքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբավորումը պատանդ է վերցրել չորս բուժաշխատողի: Իր հերթին խմբավորման ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ասուլիսում հայտարարել էր, թե բուժաշխատողները պատանդներ չեն և երբ ժամանի բժիշկների մյուս բրիգադը՝ նախարարի գլխավորությամբ, նրանք կարող են դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10110