Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


Դեսպանի նստավայրը կլինի Թել Ավիվում։


Արման Հակոբյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու, 2007 թվականից ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100939