Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Թուրքական «Sabah» հաղորդմամբ, փաստաթղթում պահանջ է ներկայացվում որպես ցեղասպանություն ճանաչել հայերի նկատմամբ 1915-1922թթ-ին Օսմանյան Թուրքիայում իրականացրած կոտորածներն ու բռնությունները: Բացի այդ, նույն հորդորով դիմում են միջազգային հանրությանը:
Նշվում է, որ Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր:
Հիշեցնենք, հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10093