ԶՊՄԿ-ի շուրջ 60 տոկոսը կանցնի ռուսական ընկերությանը. Գեղամ Գեւորգյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) շուրջ 60 տոկոսը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ:


Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։


Նրա խոսքով՝ այս տարի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում սա ամենախոշոր գործարքն էր։


Հիշեցնենք, որ «Արդյունաբերական ընկերությունը» (100% - ով պատկանում է GeoProMining-ին) 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը, որից հետո բաժնետոմսերի 15%-ը փոխանցվել է Հայաստանի կառավարությանը:


Հռչակագրի համաձայն՝ ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի 12,4 տոկոսը պատկանում է Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, 7,5 տոկոսը՝ ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Ռուսաստանի քաղաքացի Մհեր Պոլոսկովին:


Եվս 15%-ը պատկանում է ԶՊՄԿ-ին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100905