Ռուս զինվորականները հանդարտեցրել են բարդ իրավիճակը Ղարաբաղում. Շոյգու

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է հակամարտող կողմերի բաժանման բարդ խնդիրներ եւ այժմ տարածաշրջանում պլանային պրոֆիլային խնդիրներ է լուծում: Այս մասին այսօր ՝ դեկտեմբերի 28-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։


«Մեր խաղաղապահ ուժերի ներդրմամբ մենք կարողացանք հանգստացնել իրավիճակն այնտեղ եւ հետագայում քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքը կատարելու ուղղությամբ։ Այժմ այն կարելի է արդեն անվանել պլանային. աստիճանաբար կյանքը վերադառնում է այս տարածաշրջան։ Ավելի ու ավելի շատ խաղաղություն ու հանգստություն կա այնտեղ», - ասել է Շոյգուն։


Նրա խոսքով՝ «դրանում մեծ է բոլոր նրանց վաստակը, ովքեր զբաղվել են բժշկական օգնության, մարդասիրական օգնության ցուցաբերմամբ»: «Եվ, իհարկե, բոլոր նրանց, ովքեր շուրջօրյա կանգնած են խաղաղապահների դիրքերում», - ասել է նախարարը:


Նա շնորհակալություն է հայտնել «բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքային, սերժանտական կազմին, որոնք այս ընթացքում ծառայություն են իրականացնում Ղարաբաղում, Սիրիայում, արտերկրում մեր մյուս բազաներում»:


«Բայց հատկապես այդ երկու կետերում։ Այն ամենը, ինչ եղել է, ասենք, մեկ տարի առաջ, Ղարաբաղում, երբ խիստ ծանր, ծայրահեղ սուր իրավիճակ էր, մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները, այդ շուրջօրյա ռեժիմով աշխատանքը, փաստացի հաղթահարված է», - նշել է Շոյգուն։


Սելեկտորի ընթացքում Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ռազմական շինարարների աշխատանքի համար, որոնք մեկ տարվա ընթացքում շահագործման են հանձնել ավելի քան երեք հազար օբյեկտներ:


«Դա մեզ թույլ տվեց զգալիորեն և որակապես բարելավել ենթակառուցվածքի վիճակը, որն այսօր շատ առումներով դուրս է եկել ժամանակակից և իր որակներով անհրաժեշտ մակարդակի», - ասել է նախարարը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100904