ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հաստատեց, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են հատուկ ներկայացուցիչների հանդիպման մանրամասները:
"Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը",- ասված է Հունանյանի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ-ն և Թուրքիան հանդիպման հստակ ժամկետները կքննարկենք հեռախոսազրույցների միջոցով: Նա ասել է, որ Հայաստանն առաջարկում է առաջին հանդիպումն անցկացնել Մոսկվայում, բայց Անկարան հանդես է գալիս ուղիղ բանակցությունների օգտին, առանց միջնորդների:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100808