Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։


Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։


Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100798