Հայաստանում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 126 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 516 680, վերջին մեկ օրում` 6 885 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5 119 պացիենտ: Մեկ օրում նվազել է 182-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 329 576 անձ` վերջին մեկ օրում 295 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 7936 է:
Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1495 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100592