Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ 5 շարասյուների ուղեկցումը

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներով ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի 5 շարասյուների ուղեկցումը՝ 4–ը Լաչինի միջանցքով հյուսիսային եւ հարավային ուղղություններով, մեկ շարասյունը Վանք–Գետավան-Մատաղիս երթուղով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավոր խմբերի կողմից շարունակվում է օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը:


Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 0.4 հա տարածք:


Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 327,3 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 088 պայթուցիկ նյութ:


Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100585