Ձմեռ պապը ՄԻՊ աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել

Այս առավոտ Ձմեռ պապը մեր աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

"Որոշեցինք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով ուղևորվել Գյումրի՝ երեխաներին նվերները փոխանցելու համար:

Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում",- գրել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100582