ՀՀ համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ 165 դոլար 1000 խմ դիմաց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Խոսքը, մսնավորապես, Հրազդանի ՋԷԿ-ի 5-որդ էներգաբլոկի հարցն է, բացի այդ՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը:
"Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»,- ասել է Գրիգորյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100570