Հայտարարություն. Զենքը վայր դնելուց հետո նախագահը կհանդիպի Սեֆիլյանին

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ բացահայտելով հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժած զինված խմբի անդամների հետ բանակցությունների որոշ մանրամասներ: Վիտալի Բալասանյանը տեղեկություն է փոխանցել նաև այն մասին, թե ով է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանությունը կատարողը: Ստորև ներկայացնում է հայտարարությունը.

«Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր ևս: Պարոն Կուտոյանը նաև առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է և որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց անհրաժեշտ մասնագիտացված ստա-ցիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք հաջորդ առա վոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել:

Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանը, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինված խմբի տղաներին, նախնական պայմանավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք զինված խմբի տղաները չհարգեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադրություն, այնուհետև էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ և անընդունելի եմ համարում:

Ինչևէ, հետևելով Նախագահ Սարգսյանի կոչին, պետական գերատեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատրաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաև քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմա-նադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը:

Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:

Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի հետ միասին, որին ներկա էր նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որևէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է Նախագահի հրաժարականի պահանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետության Նախա գահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաև Հանրապետության Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10021

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel