27.09.2024

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում

2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրույցի էին բռնվել ավտոբուսում:


Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:

Սա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:


Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած:


Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում:


Թուրքագետ Վարուժան Գեղամյան


 

Թեմայի այլ նորություններ