Արշակ Սրբազանը ձերբակալվել է եվրահանձնակատար Կալասի «բարձր հովանու ներքո»՞
- 05.12.2025
- Վերլուծություն
- arm
- rus
Հատկանշական է, որ հերթական սրբազանի ձերբակալությունը տեղի է ունենում եվրահանձնակատար Կայա Կալասի հայտնի հայտարարությունից հետո, որ Հայաստանին պատրաստ են տրամադրել 15 միլիոն եվրո՝ ընտրություններից առաջ հիբրիդային հարձակումների հանդեպ դիմակայուն լինելու համար: Կալասը այդ հայտարարությունն անում էր արձանագրելով, թե իրենց գնահատմամբ, այն ցանցը, որ Մոլդովայի դեմ էր աշխատում, հիմա նաեւ Հայաստանի դեմ է:
Դե, իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես հայտնի է, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներին, որոնք չեն անցնում իր քաղաքական թրի տակով, որակել է որպես Հայաստանի դեմ աշխատող ԿԳԲ գործակալներ: Այսինքն, պաշտոնական Երեւանը Մայր Աթոռը վերագրել է Կալլասի «բացահայտած» ցանցին:
Այդպիսով, ըստ էության հնարավոր է ասել, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է եվրահանձնակատար Կալասի «բարձր հովանու ներքո»:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկջոկատայինները «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում
Հիշեք, որ սա ասում է մի բռնապետ, ով Արցախի ու Հայաստանի դեմ ձեռնարկեց պատերազմներ, բլոկադա, էթնիկ զտում, բռնի տեղահանում ու արեց ամեն ինչ, որ Արցախում «խաղաղություն» հաստատվի առանց հայերի․․․
05.12.2025
Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն
Երբ չորս եպիսկոպոս Երևանի բանտերում է, երկու նախագահ՝ Բաքվի, իսկ 2019-ին խաղաղ կարգավորումը մերժածներն իշխանության են, ապա նման պետությունները ծանր գին են վճարում։
05.12.2025