Արխիվ - 2020.12.23
Քննիչներն այցելել են նաեւ Վազգեն Մանուկյանին. Իշխան Սաղաթելյան
Այսօր քննիչներն այցելել են նաեւ Վազգեն Մանուկյանին: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում:
17:52Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. ՔԿ
Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Այդ մասին ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
17:07Սյունիքի բնակիչների խնդիրն անվտանգության ապահովումն է. Առուշ Առուշանյան
Սյունիքի բնակիչների գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
16:40Թուրքիայում ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման
Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման, հայտնում է ermenihaber.am-ը:
16:21Արկադի Տեր-Թադևոսյանը ձևավորում է «Քաղաքացիական խորհուրդ»
Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) քաղաքացիական խորհրդի ձևավորման գաղափարը կյանքի է կոչվում։
16:10Այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում՝ էլիտան կորոշի և կներկայացնի Փաշինյանին. Հակոբյան
Այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում, դրանք լուծվում են ինստիտուցիոնալ կառույցներում:
15:31Հրաժարվել Ցեղասպանության և Արցախի ճանաչունից. Թուրքիայի հետ հարաբերությունների գնի մասին
Արտաքին քաղաքական օրակարգից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հանումը և ոչ միայն։ Սա այն գինն է, որը ըստ միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանի, ստիպված կլինի վճարել Հայաստանը, եթե ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։
15:16Հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականությունից, բարելավել ՌԴ հետ կապերը. փորձագետներ
Հայաստանում ձևավորվել է բավականին ծանր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակ, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի:
15:10Իրանը կողմ է ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ հնգակողմ հանդիպման անցկացմանը
Նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դադարեցումից հետո, ուստի մենք պետք է քննարկեինք երկկողմ հարցերը։ Այս մասին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, փոխանցում է «ԻՌՆԱ» գործակալությունը։
14:57ԼՀԿ-ն պնդում է, որ հետազոտվեն պատերազմի բոլոր հանգամանքները և նախապատերազմական շրջանը
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստել է փաստահավաք հանձնաժողովի ձևավորման փաստաթղթի նախագիծ պարիտետային հիմունքներով, որը կուսումնասիրի ռազմական գործողությունների բոլոր հանգամանքներն ու ասպեկտները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
14:27Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
13:44Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախին հասցվել է առնվազն 2 մլրդ դոլարի վնաս. Բեգլարյան
Արցախին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հասցվել է առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս: Այս մասին այսօր գրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը լքող Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այս հաշվարկի մեջ ներառված Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վնասը:
13:41Անհրաժեշտ է բանակցություններ սկսել Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ. ԼՀԿ
Հայաստանը պետք է անհապաղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
13:04Պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան. Արցախի ՄԻՊ
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան: Այդ մասին դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հիմնվելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկների վրա:
12:29Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանը
Մահացել է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ լեգենդար «Արարատ-73»-ի եւ ԽՍՀՄ հավաքականի խաղացող Արկադի Անդրեասյանը։
11:15Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք
Ունենք 1052 առողջացած և 18 մահվան դեպք:
11:07Մամուլ. "Իմ քայլում" գիտեն՝ եթե Փաշինյանը գնա, իրենք կորած են
«Իմ քայլում», ինչպես ՀՀԿ-ում, այնքան են կտրվել իրականությունից, որ համարում են, թե գործ ունեն կուսակցական շարժման, լոկալ հանրահավաքների հետ, ու եթե մի փոքր էլ համբերեն, շարժումը կմարի։
09:31