Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի
Փոխվարչապետ Տգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց:
23:50Փոխվարչապետ Տգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց:
23:50ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ ռուսական С-400 համակարգերի գնման համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՌԲԿ-ն:
23:21Երաշխավորեց գերիների առաջին խմբի վերադարձը ու կասկածի տակ դրեց մյուսներինը:
20:51«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
20:34Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ, այս մասին տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը: Այդ մասին հայտնում է Ազատությունը:
18:15Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այդ մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
17:37«Հայաստան» համահայակական հիմնադրամը հայտնում է, որ վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում կարևորագույն խնդիրը մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումն է:
16:45Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին:
16:44Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
16:42ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում:
15:32Նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։
15:28Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդակցությունը սկսելուց առաջ նախարարը ցավակցական խոսք է հղել ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ, գնդապետ Կարապետ Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
15:10Արայիկ Հարությունյանը հատուկ ժամանել էր Երևան այդ հանդիպման համար:
14:59Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել տագնապալի իրավիճակ, սակայն այն շատ օպերատիվ կարգավորվել է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
14:44ՄԻ պաշտպանն ամփոփել է Սյունիք կատարած այցը:
14:19ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
13:44ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձում հերքել է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որևէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանը: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
13:28Կարող եմ ասել, որ մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 14-ի իր ուղերձում:
13:16Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 14-ի իր ուղերձում:
13:10Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։
13:09Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր, եւ նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Այդ մասին իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փշաինյանը:
12:53Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դեկտեմբերի 14-ի ուղերձում հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի՝ պատերազմում զոհվածների հիշատակին։
12:24Ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին:
12:20Դիցուկ՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:
12:20Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը չի կալանավորվի։ Այդ մասին հայտնում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
12:00ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը:
11:57Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։
11:28Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148682 դեպքի:
10:58Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
09:35Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի սարքավորումները: Դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ մոտակա տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
09:28Այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:
09:06