Արխիվ - 2020.12.10
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
18:06Արարատ Միրզոյանի վրա հարձակվողները ցանկացել են նրան սպանել. Ալեն Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 10-ին հայտնել է, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառելու օրը՝ նոյեմբերի 10-ին, նրա վրա հարձակված անձիք ցանկացել են վառել ԱԺ նախագահին:
17:50Հենց այս պահից պետք է սկսենք մեր անվտանգության վերակառուցման գործընթացը. Տիգրան Աբրահամյան
Մենք կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման գործընթացը: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղելավար Տիգրան Աբրահամյանը:
17:32Չհանդգնե՛ք ահաբեկելով լռեցնել համայնքների ներկայացուցիչներին. Հայրենիքի փրկության շարժում
Չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների ներկայացուցիչներին, հայտարարել է Հայրենիքի փրկության շարժումը:
16:51Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը ագրեսիա սանձազերծեց. ԱԳՆ
Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը:
15:59Դրամի փոխարժեքը կայունացնելու համար ԿԲ-ի միջամտության անհրաժեշտություն չկա. թեկնածու
Ամբողջ աշխարհում նկատվում են ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացման միտումներ, ինչը, բնականաբար, անդրադառնում է նաև Հայաստանի արժութային շուկայում։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խորհրդարանում հայտարարել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու, ԿԲ գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանը։
15:44Հայաստանը վտանգված է, այս իշխանությունը պետք է հեռանա. Սեյրան Օհանյան
Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
14:45ՌԴ աջակցությամբ արցախցիների համար 7-8 հազար բնակարան կկառուցվի. Թանդիլյան
Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի:
14:39Պատերազմը նոր է սկսվում. Ալիևը հայտարարում է՝ Երևանը, Սևանը, Սյունիքը իրենցն է. Ղուկասյան
Հենց հիմա Էրդողանը Բաքվի անիծված շքերթին լուրջ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանին, իսկ Ալիևը հայտարարում է, որ Երևանը, Սևանը և Սյունիքը իրենցն է։
14:25«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիրների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները
Ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ:
14:20Թուրքիան վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը. ԱԳՆ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
13:39Ամսական 300 հազար դրամ կհատկացվի անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին
Կառվարության այսօրվա նիստում որոշում կայացվեց յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը:
12:38Ո՞ր ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի պետությունը
Կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցել որոշ ուսանողների ուսման վարձը:
12:36Պետությունը կհոգա հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժումը
Կառավարությունը ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն կցուցաբերի:
12:20Ոստիկանությունը բերման ենթարկեց Փաշինյանի հրաժարականի կոչով փողոց փակած անձանց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը, որը սակայն երկար չտևեց և նրանց Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։
12:10Պետք է լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ ներսում, թե՛ դրսում. ՄԻՊ
2020 թվականն ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների հիմնարար համատարած ու համակարգային խախտումներով, տեղի ունեցան դաժանություններ, խոշտանգումներ ու անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր միայն այն պատճառով, որ նրանք հայ են:
11:33Հայաստանում կորոնավիրուսի 1174 նոր դեպք և 23 մահ է գրանցվել
Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, առողջացել է 1350 մարդ: Մեկ օորւոմ գրանցվել է մահվան 23 նոր դեպք: Բացասական թեստերի քանակը 2330 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի 33,5 տոկոսը:
11:19Արևմուտքն այժմ Ռուսաստանին մեղադրում է Ղարաբաղը Թուրքիայի հետ բաժանելու մեջ. Լավրով
Արևմուտքը պատրաստ է բազում առիթներ հորինել, որպեսզի հերթական անգամ Ռուսաստանին մեղադրանքներ ներկայացնի այլ պետությունների գործերին «միջամտելու» համար։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
10:59ՀՅԴ-ական մի խումբ անդամներ ձվերով դիմավորեցին Փաշինյանի ավտոշարասյունը (տեսանյութ)
Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով դիմավորեցին կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։
10:48Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է․ Արտակ Բեգլարյան
Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է, ասված է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ: Նրա գրառման մեջ ասված է․
10:38Կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը. Հարությունյանի գրառումը Սահմանադրության օրվա առթիվ
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օրվա առթիվ գրառում է կատարել ֆեյսբուքում։
10:23Ռուսաստանում սկսել է գործել Ադրբեջանից լոլիկի եւ խնձորի ներկրման արգելքը
Ռուսաստանում դեկտեմբերի 10-ից սկսել է գործել «Ռոսսելխոզնադզորի» արգելքը Ադրբեջանից լոլիկի եւ խնձորի ներկրման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
10:02Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերվել ԼՂ 368 բնակիչների, այդ թվում 41 երեխա
Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի տեղի բնակչությանը: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
09:50Բաքուն փոխանցել է նաև տարեց անձի մարմինը, որը մահացել է անհայտ հանգամանքներում. ՄԻՊ
Նախօրեին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ:
09:46Մամուլ. Սամվել Կարապետյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի հետ
Վերջին օրերին հայկական լրահոսի ամենաքննարկված թեմաներից են, թերեւս, աշխարհի տարբեր կենտրոններում բնակվող ազդեցիկ հայերի ուղերձները՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ հեռանալու կոչերով:
09:30