Արխիվ - 2020.12.09
Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է որոշման նախագիծ, որով Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ։
21:40Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ. Ավինյան
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
20:50Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նրա գրառման մեջ ասված է.
19:06Ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա կառավարության շենքի դիմաց դեկտեմբերի 10-ին
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց այսօր խորհրդարանի շենքի մոտ։ Հաջորդ հանրահավաքը նրանք կանցկացնեն կառավարության շենքի դիմաց դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին։
18:40Ապարանում ի պաշտպանություն Փաշինյանի դուրս եկած մարդիկ «Եհովայի վկաներ» են. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկություն ունի, որ այսօր Ապարանում ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուրս եկած մարդիկ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են։
17:49Միայն Փաշինյանի հեռացումով հնարավորություն կունենանք փրկել մեր հայրենիքը. հանրահավաք
Մենք այս իշխանություններին ո՞նց կարող ենք վստահել, իրենք հողատու, դավաճան, երկիրը անդունդի եզրին հասցրած իշխանություն են: Այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովդի դիմաց հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
17:37Կեղծ հեռախոսահամարներից սպառնում են պատգամավորներին և գործադիրի անդամներին. ԱԱԾ
Оտարալեզու խոսակցությունների միջոցով տարածվում է սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն:
17:20Երևանն ու Բաքուն սահմանի հետ կապված կբանակցեն արդեն այս տարի. Ավինյան
Այս պահի դրությամբ Սյունիքի սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում:
17:16Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է:
17:06Դրամը քաղաքական անորոշություններին պատասխանում է կտրուկ արժեզրկմամբ. փորձագետ
Դրամը կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ: Համաձայն rate.am-ի, շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքն հասնում է 522 դրամի:
16:18Վազգեն Մանուկյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել են
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։
16:02Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարժվում են դեպի Ազգային ժողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն դեկտեմբերի 9-ին Երեւանի տարբեր մասերից երթերով շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: ԱԺ շենքի դիմաց այսօր ժամը 16։00-ին տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հավաքը։
15:37Հայաստանում ռուսական Մի-24-ի անձնակազմի մահվան վայրում հուշատախտակ են տեղադրել
Հայաստանում ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի մահվան վայրում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղադրվել է հուշատախտակ:
15:34Ո՞ւր կորան Փաշինյան-Թրյուդո հիանալի հարաբերությունները. Կանադայի Սենատը չճանաչեց Արցախը
Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագծի հեղինակ, կանադացի սենատոր Լեո Հաուսակոսը Twitter- ի իր էջում հայտարարել է, որ Կանադայի Սենատը մերժել է բանաձեւը։
15:28Երևանի փոխքաղաքապետը դիմում է ներկայացրել. տեղափոխվում է Հ1
Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին:
15:25Իմ թիմակիցներին եւ կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց. Արտակ Թովմասյան
Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել:
15:21Երևանում պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի Lexus-ը
Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։
14:46Բարեկարգում պատերազմի ժամանա՞կ. ինչպես է ՊՆ-ն ծախսել «Հայաստան» հիմնադրամի փողերը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարների ճակատագիրը հանրության համար շարունակում է անհայտ մնալ.
14:27Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման
Նրանք մեղադրյալի կարգավիճակում են և կալանավորված են:
14:24Ղրիմի հայերը 10 մլն ռուբլի են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
«Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպությունը 10 մլն ռուբլի է նվիրաբերել Հայաստանի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
13:12Ռուսաստանն արգելել է լոլիկի ներկրումը Հայաստանի Արմավիրի մարզից
Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 14-ից արգելել է Ռուսաստանի տարածք լոլիկի եւ պղպեղի ներկրումը, որոնք աճեցվել են Հայաստանի Արմավիրի մարզում: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
13:11Հայտնի է, թե երբ Սահմանադրական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը
Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը:
12:15Նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները:
12:13Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այդ մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
12:07Ե՞րբ կվճարվեն զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբերի վճարումները
ՊՆ-ն է պարզաբանում:
11:59Հայաստանի ոստիկանները զանգվածաբար չեն ազատվում ծառայությունից. հայտարարություն
ՀՀ ոստիկանությունը հերքում է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ ոստիկանության կադրերի բաժինը վերջին շրջանում ամեն օր ստանում է աշխատանքից ազատվելու տասնյակ դիմումներ:
11:29«Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել է ժամանակավոր անվճար հացատուն Ստեփանակերտում
«Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել է ժամանակավոր անվճար հացատուն Ստեփանակերտում: Այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
11:11Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1138 նոր դեպք, առողջացել՝ 1385 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1138 նոր դեպք, առողջացել է 1385 մարդ, գրանցվել՝ մահվան 21 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 2168 է: Դրական է ախտորաշված կատարված թեստերի 34 տոկոսը:
11:02Արման Թաթոյանը ՀԴՄ-ների տուգանքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան
Տուգանքները նշանակվում են առանց անհատականացման:
10:52ԱՄՆ-ն «ծայրաստիճան անհանգստացած է» ԼՂ հակամարտությունում Թուրքիայի դերից. Պետդեպ
Միացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերից, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
10:49Ռուս զինծառայողները լրացուցիչ բուժկետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում
ՌԴ զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղում առաջնային բուժօգնության լրացուցիչ կետեր են տեղակայել: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
10:36Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից. Այվազյան
Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Փարիզում դեկտեմբերի 8-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին։
10:15ՊՆ-ն՝ գերի կամ անհայտ կորած զինծառայողների իրավական և սոցերաշխիքների ապահովման մասին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
09:53Սա միայն իշխանափոխության շարժում չէ, այլ ապագան կերտելու շարժում է. Մանուկյան
Նաև պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։
09:39Մամուլ. Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստվում է արտահերթ ընտրությունների
Ընդդիմությունն ու իշխանությունը նույն ժամանակահատվածում են պլանավորում արտահերթ ընտրությունների անցկացումը:
09:31Իտալիան պատրաստ է ներգրավվելու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության գործում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակից Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
07:40Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի պատմամշակութային հուշարձանները. ԱԳ նախարարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
07:37