Արխիվ - 2020.08.26
Պայթյունի վայրում կատարվում են քննչական գործողություններ. ՔԿ
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։
17:52Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh):
17:48ՊԲ-ն Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ չի թիրախավորել
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ:
16:42Խաչիկ Ասրյանի «Հեռացնենք Նիկոլին» հանրահավաքի օրը հայտնի է
Հանրահավաքի անցկացումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:
16:34Հայաստանը մասնակցում է «Ալաբինո»-ում մեկնարկած «Կարգապահության պահապան» մրցույթին
Մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից:
16:29Մասնատված դասարաններ, սահմանափակ տեղաշարժ. ինչպե՞ս են աշխատելու դպրոցները
Հայաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որի խոսքով շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով:
16:08Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանում առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ:
15:43Դավիթ Տոնոյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:12«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը ձերբակալվել է. ԱԱԾ (տեսանյութ)
ԱԱԾ-ն բացահայտել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքեր:
15:04Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ առկա իրավիճակը
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
13:42Փլատակների տակից դուրս բերվեց տղամարդու դի
Քիչ առաջ փրկարարները Ռայնիսի փողոցում պայթած շենքի փլատակների տակից դուրս են բերել մի տղամարդու, ում պատգարակով ու ամբողջովին ծածկված վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:
13:29Հայաստանն ու Ռուսաստանը կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հարցերն Իրկուտսկում
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Նիստին մասնակցելու համար ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
13:27Երևանն ու Կոտայքը նոր դատախազներ ունեն
Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:
13:01Արսեն Թորոսյանը հրաժարական չի ներկայացրել, նախարարը վերադառնալու է աշխատանքին. խոսնակ
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում:
12:36Նիկոլ Փաշինյանը տիեզերական գործունեության վերաբերյալ որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 730-լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.
12:11«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում. նախարար
Ընթանում են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները:
12:02Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել. այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
11:50Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք և 3 մահ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով:
11:45Պատրաստ ենք լինել գործընկեր․ նախագահը՝ զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
10:55Կառավարության առջև կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են
Ցանկացած կառավարության խնդիրն է դիմագրավել մարտահրավերներին ու գտնել դրանց լուծումներ։ Որքանով կարողանում է դա անել, այնքանով հաջողակ է, իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, ապա առաջանում է կառավարման ճգնաժամ՝ համապատասխան հետևանքներով։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
10:49Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. քաղաքապետ
Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
10:29Երեխային սպանած մորը կամ պապին պիտի ցմահ դատեն. Նաիրա Զոհրաբյան
Երեխան մահացավ... Քիչ առաջ մոր ու պապի կողմից դաժանաբար ծեծված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա փոքրիկը մահացավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
10:20Երևանում պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 12 բնակարան. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
10:16Պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժողի վիճակը՝ ծայրահեղ ծանր։
10:08Մամուլ. Մեսչյանը համարում է, որ Հայկ Մարությանն իրեն տարել-«փչացրել» է
Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։
09:23Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետ Փաշինյանը և ԱԻ նախարարը գտնվում են դեպքի վայրում
Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մաուլի ծառայությունից:
09:03