Արխիվ - 2020.07.27
Կողոպուտ, զենք-զինամթերքի առգրավում, ծեծ. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
Հուլիսի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
18:22Թուրքիան ուղղակի մասնակցություն չի ունենա Հայաստանի դեմ հակամարտությանը. Մակունց
Հստակ գնահատելով սեփական զինված ուժերի անկարողությունը՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ հակամարտությունում Թուրքիայի առավելագույն ներգրավվածության համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարող "Իմ քայլը" դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
16:45Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը կրճատվել է 4.7 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4.7 տոկոսով:
16:43Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար:
16:40«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 10 օրում նվիրաբերվել է շուրջ 313,230,000 դրամ
Շուրջ 55 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից:
16:39Նախագահն աջակցություն է ցուցաբերել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին
Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս աշխատանքային այցով Գյումրիում էր' ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։
16:32ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները դադարեցվել են, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ):
16:30Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլի. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության Աժ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը գրում է, որ պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլի:
16:27Դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի պարետի լիազորությունները
Արցախում պարետի լիազորությունները կիրականացնի Տարածքային կառավարման և զարգացման նախարարը
16:16ԱԱԾ-ն բացահայել է ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր :
16:04Շուրջ 90 ԲԳՎ արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին
1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր։
15:29Կանոնավոր ավիափոխադրման գործընթացը չի վերսկսվել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը զգուշացնում է
Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։
14:12Բողոքի ակցիային մասնակից դիմորդներից բերման ենթարկվածներ կան. ՄԻՊ-ը խումբ է ուղարկել
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
14:06Հորդորում եմ չմասնակցել չարտոնված որեւէ բողոքի ակցիայի. Գերմանիայում ՀՀ դեսպանի ուղերձը
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես էեկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում հայ համայնքի ներկայացուցիչներին չմասնակցել բողոքի ակցիաների եւ չտրվել սադրանքների:
13:41Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով
Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:
13:41Արցախի անվտանգությունը չի կարող աճուրդի դրվել. Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
13:20Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանված զինծառայողի դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ
27.07.2020 թ.՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
12:51Երևանում կենսաթոշակի, նպաստի դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով
Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել:
12:39Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել:
12:22Հայկ Մարությանը մեկնում է կարճատև արձակուրդ
Մարությանը արձակուրդի ընթացքում կլինի Հայաստանում:
12:04«Հայաստան» հիմնադրամը COVID-19-ի դեմ պայքարի նպատակով հավաքագրել է շուրջ 800 հազար դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։
11:53Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել
Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1137-ի։
11:33Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
11:18Արդեն 37390. կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 27-ի դրությամբ հիվանդացածների թիվը 37390-ն է: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 157466, վերջին մեկ օրում` 314 նոր թեստավորում:
11:07Խարդախությամբ գրավադրել են ավելի քան 100 հեռախոս և ստացել 7.8 մլն դրամ գումար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ վերջին մեղադրյալի մասով նախաքննությունը:
10:35Վերանորոգվում է հայ-իրանական ճանապարհը. ավարտը նախատեսված է 180 օրվա ընթացքում
Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչեւ Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ-ն:
10:27Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել. քաղաքագետ
Նա հայերին մեղադրել է սադրանքների մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:
10:25