Արխիվ - 2020.06.15
Մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ, սա է կորոնավիրուսի տարածման պատճառը. վարչապետ
Դիմակ կրելը COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական միջոցն է.
20:58Ոստիկանության ուժեղացված ստուգայցերի արդյունքում 774 իրավախախտման դեպք է բացահայտվել
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
20:20Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա անձնական ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում:
19:15Գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ գլխավոր դատախազից ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
18:38Նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակի մարտահրավերները
Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսկապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
18:09Կոմիտասից մինչեւ Հ. Էմին նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ
Արաբկիրում Կոմիտասից մինչեւ Հ. Էմին նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ եւ մինչեւ 8մ լայնությամբ) եւ նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
17:51ՀՀ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ռադիո Մառնեուլին»:
17:48Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
16:34ԵՊՀ գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի անդամների
ԵՊՀ գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի անդամների: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն:
16:33Կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու. Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը». վարչապետի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին
16:27Սա կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում. Ծառուկյանի հայտարարությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայարարությամբ՝ իր շուրջ տեղի ունեցած իրավական ու քաղաքական գործընթացներին:
16:12Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքներից. Արարատ Միրզոյանի խոսքը ՀԱՊԿ նիստում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստին։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
15:34ԵԱՏՄ յուրաքանչյուր պետություն կենսաթոշակը վճարելու է իր տարածքում աշխատանքային ստաժի համար
Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:
15:16Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը չի կարող լինել քաղաքական որոշում
Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:
14:52Հայ զինծառայողները ժամանել են Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար
Զորահանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին: Ներկայումս հայ զինվորականները ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում:
14:32Համավարակի դեմ պայքարում ապավինում ենք նաև բարեկամների օգնությանը. Սարգսյանը՝ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամենայն բարիք: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
14:10Իսկ ո՞վ է խանգարում Գագիկ Ծառուկյանին պայքարել. Ալեն Սիմոնյան
Իսկ ո՞վ է խանգարում Ծառուկյանին պայքարել և ինչի՞ց նա հետ չի կանգնելու: Քրեական գործը իր ընթացքով կշարունակվի, իսկ ինքը, եթե քաղաքական առումով ճիշտ է համարում, թող պայքարի:
13:36ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ Գագիկ Ծառուկյանին վերագրվող հանցագործությունների մասին
Երեկ ԱԱԾ-ն երեք քրեական գործերի մասին է տեղեկություններ հրապարակել: Դրանցից մեկի մանրամասները ներկայացվում են տեսանյութում:
13:05Մայիսի 4-8-ն իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է խախտումների թվով 26 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մայիսի 04-ից 08-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7.073.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 640.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։
13:01Կրկեսն առանց կենդանիների. նախարարությունը դեմ չէ, իսկ կրկե՞սը. հարցազրույց
Կրկեսն առանց կենդանիների գաղափարը նախարարության քննարկումների առարկան է հանդիսացել դեռևս 2018 թվականից, երբ իրականացվում էին վերլուծություններ և ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետությունում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով։
12:49Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի
Հունիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
12:39Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի
Սանկտ-Պետերբուրգ - Երևան չարտերային թռիչքով վաղը՝ հունիսի 16–ին, Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Սանկտ–Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
12:35Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Թունյան
Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
12:19Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
12:15Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է:
11:12Գրանցվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, 16 մահ
Հայաստանում մայիսի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, 62 առողջացած, 16 մահ: Բացասական թեստերի քնակաը եղել է 879:
10:58Ծառուկյանի հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո. ԼՀԿ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին:
10:34Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում պետք է հատված առանձնաձնել նաև քրիստոնյաների համար
Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաեւ քրիստոնյաների համար։ Այդ մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը՝ խոսելով Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների մասին։
10:24Փաշինյանը ԿԲ-ի աշխատակազմին է ներկայացնում նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացնում ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։
09:58Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են
Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:
09:39Ոստիկանությունը 252 անձի նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում
ՀՀ Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ:
09:25ՀՅԴ գրասենյակում ընդդիմության հավաքին մասնակցել է Արթուր Վանեցյանը
Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում:
09:24Դատախազը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
09:09