Արցախի նախագահը նոր խորհրդական ունի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ սոցիալական հարցերով։
21:41Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ սոցիալական հարցերով։
21:41Ազգային ժողովում այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը խոսել են Սահմանադական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին՝ հայտնելով տրամագծորեն հակասող կարծիքներ:
18:08Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առեւտրի մեծ ու փոքր կենտրոնններում եւ այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատեւ կասեցումներ։
17:25Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
17:18Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է առաջիկա չվերթների մասին:
17:00Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը և ձեռք բերված փորձը:
16:47Արմավրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայողների վերաբերյալ գործի քննությունը:
16:44Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:
16:11Հունիսի 8-ին «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: «ԹԻՄ»-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար, ասվում է ընկերության հայտարարության մեջ։
15:46Եվրոպական միությունը իր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում հայտարարում է Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ՝ ուղղված հայաստանյան զբոսաշրջության ոլորտում այս դժվարին ժամանակներում բիզնես գործունեության ծավալմանը:
15:36Մինչ օրս Վրաստանում հաստատվել է Covid-19 վարակի 818 դեպք, վարակվածներից 117-ը բուժում են ստանում, 13-ը՝ մահացել են, 686-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից:
15:09ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018-2019թթ-ին ՍՊԸ-ներից մեկի տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Գործում ներգրավված են նաեւ ոստիկանության նախկին եւ ներկա պաշտոնյաներ, նրանց շարքերից կան ձերբակալվածներ:
13:43Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
13:38Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:
13:37Չնայած տնտեսության ճյուղերում գրանցվող նվազող ցուցանիշներին, 2020թ.-ին ապրիլի 2019թ. ապրիլի 2020թ. հունվար-ապրիլին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվում:
13:31Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
13:04Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
12:55ԲՀԿ-ն օգտագործելու է քաղաքական և քաղաքակիրթ պայքարի բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները, երկրում շուտափույթ համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ձևավորելու համար:
12:40Հայաստանում, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, երկու մարդ մահացել է կորոնավիրուսից վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով: Արդյոք դրան իրավական գործընթաց չպե՞տք է հետևի:
11:57Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունիսի 9-ին նշանակված նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմը։
11:50ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից (Recover Better Fund)՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական եւ կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետեւանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը:
11:41Կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Այդ մասին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
11:23Մեր երկրում արդեն 85 օր է՝ ինչ արգելված են խաղաղ հավաքները։ Ի սպառ են արգելված։ Մարտի 16-ին դա դեռ հասկանալի էր - նոր էր մտցվում արտակարգ դրությունը, ժամանակը չէր մտածելու այլ բաների մասին, հանրության բոլոր հատվածները «համերաշխության սպասումի» ռեժիմում էր։
11:08Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
11:08Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք, մահվան 6 դեպք և 352 առողջացած։
11:04Երկու տարին բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության և դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել, պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ։
10:50Վարչական դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ դատարանի՝ վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ։
10:15Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։
09:32Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։
08:56Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանում կանխատեսում է 2,8 տոկոս տնտեսական անկում։ Այդ մասին հայտնում են ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցչությունից:
07:49