Արխիվ - 2020.04.18
Արցախում կորոնավիրուսով հիվանդների թիվը չի ավելացել
Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
18:00Ազգային Ժողովի շենքն ախտահանվել է
Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում:
16:17Փաշինյանի մոտ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը
Ռազմավարությամբ նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն սկսելու է գործել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում:
15:37Առաջիկա չորս օրերին Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում. դեսպան
Դեսպանը նաև հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը
15:30Մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին սոցաջակցությունն արդեն գործում է
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ։
13:38Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց. շաբաթն առաջնագծում
Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ:
13:21Դավիթ Տոնոյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցությունը
Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
13:11Եթե այս տեմպը պահպանվի՝ մայիսի 21-ին կունենանք 5000 դեպք. նախարար
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:
12:01Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը կարևորել են ՀՀ և Արցախի միջև համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
11:45Եվս մեկ մահ կորոնավիրուսից
Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։
11:16Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի. վարչապետ
Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47:
10:19ՀՀ անձնագրայինի պետ Կարապետ Թումասյանն ազատվել է աշխատանքից
Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ:
10:15Հնարավոր չէ անմիջապես ապահովել ՀՀ բոլոր քաղաքացիների հայրենիք վերադարձը. պարետատուն
Պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:
09:44Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի. Նիկոլ Փաշինյան
Բայց եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:
09:32