27.09.2024

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բու Հաբիբի հետ։


"Մենք քննարկել ենք Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի խաղաղ բնակչության շրջանում վերջերս տեղի ունեցած զոհերի կապակցությամբ", - գրել է ՀՀ ԱԳ նախարարը Х-ում:


Միրզոյանն ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։


 

Թեմայի այլ նորություններ