Թուրքմենստանի Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման կենտրոնական հանձնաժողովի փոխնախագահ Ամանգելդի Գանդիմովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ՀՀ ընտրական համակարգի առանաձնահատկությունները և օրենսդրությունը։
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը խոսել է ընտրությունների ժամանակ կիրառվող տեխնիկական սարքավորումների աշխատանքի մասին։
ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանն էլ մանրամասն ներկայացրել է «Ընտրություններ-ավտոմատացված համակարգի» ողջ գործիքակազմը։