14.11.2025

Հայաստանը Եվրասիական հիմնադրամից $2 մլն կստանա ֆինանսական հաշվետվությայն բարեփոխման համար

Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) Հայաստանին 2 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ ուղղված պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։


Կառավարությունն իր նոյեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրի նախագծին, որով մեկնարկում է «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագիրը։ Այս բարեփոխումը կնպաստի հանրային հաստատությունների ֆինանսական վիճակի ամբողջական և արժանահավատ գնահատմանը։


Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ամբողջական ներդրմանը։ Ակնկալվում է, որ նոր համակարգը հնարավորություն կտա կազմել արժանահավատ ֆինանսական հաշվետվություններ։ Սա, իր հերթին, թույլ կտա օբյեկտիվորեն գնահատել ինչպես հանրային հատվածի առանձին կազմակերպությունների, այնպես էլ նախարարությունների և ընդհանուր առմամբ պետության ֆինանսական վիճակը։


Հիմնադրամի հետ դրամաշնորհի տրամադրման հիմնական համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 6-ին և ուժի մեջ մտել օգոստոսի 2-ին։

Թեմայի այլ նորություններ