Հայաստանը Եվրասիական հիմնադրամից $2 մլն կստանա ֆինանսական հաշվետվությայն բարեփոխման համար
Հիմնադրամի հետ դրամաշնորհի տրամադրման հիմնական համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 6-ին և ուժի մեջ մտել օգոստոսի 2-ին։
14.11.2025
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի օտարման ու առկայության խիստ արգելք։ Այս քայլը, որն ուղղված է շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին, կտարածվի առևտրի և հանրային սննդի գրեթե բոլոր օբյեկտների վրա, իսկ խախտողների համար սահմանվել են զգալիորեն բարձր տուգանքներ՝ մինչև 150 հազար դրամ։
Կառավարության նիստում նախագծերի փաթեթը ներկայացրեց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Փաստաթղթով նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, այդ թվում՝ նախկինում թույլատրված 50 միկրոնից ավելի հաստություն ունեցողների առկայությունն ու վաճառքը խանութներում, հանրային սննդի օբյեկտներում և շրջիկ առևտրի կետերում։ Բացառություն կկազմեն միայն կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը և երկրորդային հումքից պատրաստված աղբի տոպրակները։
Միաժամանակ կարգելվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի ու տարաների օտարումը, որպես այլընտրանք դիտարկելով թղթե և կտորից բազմակի օգտագործման տոպրակները, ինչպես նաև թղթից, փայտանյութից կամ փայլաթիթեղից պատրաստված սպասքը։
Արգելքը խախտող տնտեսվարողների համար պատասխանատվությունը խստացվում է։ Եթե գործող կարգավորմամբ տուգանքը 30-100 հազար դրամ է, ապա նոր նախագծով առաջին խախտման դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով։ Նախարարի խոսքով՝ պլաստիկի սահմանափակումը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու առողջապահական նշանակություն ունի՝ նպաստելով շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկերի կանխարգելմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պլաստիկի խնդիրը երկրում վաղուց է հասունացել և ունի «ահագնացող» չափեր, որոնք տեսանելի են ամեն քայլափոխի։ Նա կարևորեց հանրային իրազեկման արշավների անցկացումը և տնտեսվարողների հետ ամենօրյա աշխատանքը՝ չբացառելով նաև աջակցության ծրագրերի անհրաժեշտությունը։ Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ խնդրի իրական լուծման համար պետք է պայքարել պլաստիկի արտադրության և ներմուծման դեմ։
Հիմնադրամի հետ դրամաշնորհի տրամադրման հիմնական համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 6-ին և ուժի մեջ մտել օգոստոսի 2-ին։
14.11.2025
Այս լայնածավալ նախագծի նպատակն է ապահովել անվտանգ կրթական պայմաններ շուրջ 20,000 աշակերտի համար՝ առնվազն 46 դպրոցի սեյսմակայունությունը հասցնելով 9 բալի։
14.11.2025
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել որոշման, որն արմատապես փոխում է արտադրական կեղտաջրերի կառավարման կանոնները։
14.11.2025