14.11.2025

ՀՀ-ում մինչև 2026թ.-ը խոստացված 300 դպրոցի փոխարեն ընդամենը հանձնված և ավարտված է 59 դպրոց

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը ծածանում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, որը իրենց խոստացել էր մինչև 2026 թվականը։


«Իրենց կառավարության գործունեությանը լավագույն դեպքում 6 ամիս է մնացել, իսկ մինչև 2026 թվական՝ 2 ամիս, բայց ՀՀ-ում խոստացված 300 դպրոցի փոխարեն մենք ունենք ընդամենը հանձնված և ավարտված 59 դպրոց»,-ասաց նա։


Ըստ նրա՝ վերջին 4 տարիների ընթացքում բյուջեի կատարողականը 40 տոկոսը չի գերզանցում։


 

Թեմայի այլ նորություններ