29.03.2024
Гаспарян не давал своим подчиненным приказ стрелять по ногам демонстрантов - Осипян
prev Предыдущие новости

Новости партнеров

Արմեն Սարգսյանն ընդունել է Արկադի Դվորկովիչին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:


Արկադի Դվորկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին եւ նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։


Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արկադի Դվորկովիչը, ովքեր վաղեմի բարեկամներ են, մտքեր են փոխանակել «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեության, գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների շուրջ: