Աշխարհ

Ուրբ
25
Nov

ԱՄՆ ՀԴԲ-ն ձերբակալել է Ադրբեջանին ապօրինի զենք վաճառող անձանց

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է Իսրայելի և Բելառուսի երկու քաղաքացու, որոնք մեղադրվում են Ադրբեջանին ապօրինի զենք վաճառելու մեջ: Ըստ ԱՄՆ ԶԼՄ-ների, 39-ամյա Անրի Շուշանն ու 65-ամյա Վենիամին Գոլինկինը ձերբակալվել են Ֆլորիդայի նահանգի Պոմպանո Բիչ քաղաքում ՀԴԲ երկարատև հետաքննության արդյունքում, հայտնում է Haqqin.az-ը:

Հնգ
24
Nov

Պուտին. Կրեմլի քարոզչության դեմ ԵԽ բանաձեւը ժողովրդավարության պատկերացումների դեգրադացիա է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի քարոզչության դեմ պայքարի մասին Եվրախորհրադրանի բանաձեւը ժողովրդավարության մասին պատկերացումների դեգրադացիա է անվանել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Եթե ռուսական քարոզչության մասին Եվրախորհրդարանը նման բանաձեւ է ընդունել, ապա դա խոսում է այն մասին, որ մենք արեւմտյան հասարակության մեջ ականատես ենք լինում ժողովրդավարության մասին պատկերացումների դեգրադացիայի»,– ասել է ՌԴ նախագահը։

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ավելի ակտիվ պայքարել Կրեմլի քարոզչության եւ իսլամիստական ծայրահեղականների դեմ։

Չոր
23
Nov

ԱՄՆ-ն չի ձգտում ՌԴ հետ նոր սառը պատերազմի. Պենտագոնի ղեկավար

Министр обороны США Эштон Картер

ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի, սակայն կպաշտպանի «աշխարհակարգի կոշտ սկզբունքները»։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հոդվածում, որը նախատեսված է դեկտեմբեր-հունվար ամիսների Ռազմավարական հետազոտությունների լոնդոնյան միջազգային ինստիտուտի (IISS) պարբերականում թողարկման համար։

Չոր
23
Nov

Թրամփ․ ԱՄՆ-ն չպետք է այլ ազգերի շինարարը լինի

Президент США Дональд Трамп

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգթոնը չպետք է միջամտի այլ երկրների պետական համակարգին։ Այս մասին Թրամփը հայտնել է The New York Times–ի լրագրողներին։

«Չեմ կարծում, որ մենք պետք է մյուս ազգերի շինարարները լինենք»,- մեջբերել է պարբերականը նախագահի խոսքերը։

Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում հայտնել է, որ մտադիր չէ զբաղվել մյուս երկրներում վարչակարգ փոխելու քաղաքականությամբ:

Չոր
23
Nov

Եվրախորհրդարանում առաջարկել են դադարեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել դադարեցրել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը։

«Մեր ուղերձը Թուրքիային շատ հստակ է․ անդամակցության մասին բանակցությունները պետք է անհապաղ սառեցվեն»,- հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության աջ ցենտրիստական խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։

Երք
22
Nov

Թրամփը խոստանում է դուրս գալ ԱԽԳ-ից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր տեսաուղերձում հրապարակել է այն առաջնահերթ քայլերը, որոնք ձեռնարկելու է ստանձնելով պաշտոնը: Ըստ նրա, առաջին հերթին նա կսկսի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու ընթացակարգը, գրում է BBC-ին:

Երկ
21
Nov

Italexit. ԵՄ–ն կազմաքանդման եզրին է

Բրեքսիտից ու Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Եվրոպան պատրաստվում է նոր, էքզիստենցիալ ճգնաժամի։

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին պատրաստվում է դեկտեմբերի 4-ին սահմանադրական հանրաքվե անցկացնել, որը կարող է երկիրը եվրոգոտուց դուրս բերելուն հանգեցնել։

Հիմնական պատճառները կապված են Իտալիայի տնտեսական վիճակի հետ. 1999թ.–ին Իտալիան մտել է եվրոյի գոտի, ինչը հանգեցրել է 5%–ով տնտեսական անկման, և դա այն դեպքում, երբ Գերմանիայում ու Ֆրանսիայում այն աճել է 10%–ով, փոխացնում է forexpf.ru կայքը։

Երկ
21
Nov

Պուտինը զգուշացրել է Թրամփի հռետորաբանության և գործողությունների միջև հավանական տարբերության մասին

Президент РФ Владимир Путин

Նախընտրական հռետորաբանության և իրականության միջև միշտ տարբերություն կա։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«Ինչ վերաբերվում է ԱՄՆ նորընտիր նախագահին, մենք բոլորս լավ գիտենք, որ նախընտական հռետորաբանության և իրական քաղաքականության միջև, գործնականորեն բոլոր երկրներում, մեծ տարբերություն կա»,-ասել է Պուտինը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առաջնորդների գագաթնաժողովի մամլո ասուլիսին։

Ուրբ
18
Nov

Պուտինի եւ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա. Սերգեյ Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Նրա խոսքով՝ դա գործնական, պրոֆեսիոնալ, տղամարդկային խոսակցություն է եղել։

«Ես ոչ մի նոր եզր չեմ հորինի եւ պիտակներ չեմ տա։ Նախագահները քննարկել են մեր հարաբերությունների վիճակը թե երկկողմ համագործակցության, թե գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծման առումով։ Նրանց մոտ միանշանակ կա քաղաքական տրամադրվածություն, քաղաքական փոխըմբռնում»,– ասել է Լավրովը։

Ուրբ
18
Nov

ՌԴ-ն մեկուսացնելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է նրա հետ երկխոսություն հաստատել. Սթոլթենբերգ

Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություններ չկան, անհրաժեշտ Է նրա հետ հարաբերություններ հաստատել։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը։

«Մենք չենք կարող մեկուսացնել Ռուսաստանին, ուստի մեզ անհրաժեշտ Է նրա հետ երկխոսություն հաստատել: Նախարար Լավրովի հետ իմ հանդիպումները հաստատում են, որ Ռուսաստանը պատրաստ Է դրան»,-ասել Է նա:

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ