Աշխարհ

Երկ
11
Մայիս

Բերնար դե Գոլ. Ռուսաստանը միշտ հավասարակշռել է ԱՄՆ-ին

Շարլ դե Գոլի զարմիկ Բերնար դե Գոլը մասնակցել է Մոսկվայում Հայրենական մեր պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Գեներալի բարեկամը «Զվեզդա» հեռուստաընկերությանը պատմել է այն ջերմ զգացմունքների մասին, որ նա տածում է Ռուսաստանի նկատմամբ և թե ինչի համար է նա գտնվում Ռուսաստանի մայրաքաղաքում Հաղթանակի օրը:

Երկ
11
Մայիս

ԱՄՆ-ը բացահայտորեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի գազը Հունաստանով դեպի ԵՄ առաքելու նախագծին

ԱՄՆ պետքարտուղարության միջազգային էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքսթայնը Աթենքում բանակցությունների ընթացքում բացահայտ հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Հարավային հոսքի փոխարեն դեպի Եվրոպա ռուսական գազի առաքման նոր խողովակաշարի կառուցմանը:

Ուրբ
08
Մայիս

The American Conservative: Սնանկացումը վերջ կդնի ԱՄՆ-ի պատերազմներին ամբողջ աշխարհում

Տնտեսական լուրջ խնդիրների պատճառով ԱՄՆ-ն այլևս չի կարողանա իրեն թույլ տալ պատերազմական գործողություններ վարել աշխարհի այլ երկրներում: Այդ մասին The American Conservative-ում գրել է ամերիկացի հրապարակախոս Պատրիկ Բյուկենենը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոստացված տնտեսական վերականգնման 6-րդ տարում ամերիկյան տնտեսության ՀՆԱ-ի իրական աճը 2015թ.-ի առաջին քարորդում կազմել է 0.2% և ըստ Բյուկենենի, նույնիսկ այդ տվյալներն են ուռճացված: 2015թ.-ի մարտին ԱՄՆ-ի առևտրային բալանսի դեֆիցիտը կազմել է 15.5 միլիարդ դոլար և հասել է 51.37 միլիարդ դոլարի:

Ուրբ
08
Մայիս

Քաղաքագետ. Ուռճացնելով «ռուսական սպառնալիքը» ԱՄՆ-ը փորձում է Եվրոպան պահել իր ազդեցության տակ

Եվրոպան պետք է ի վերջո հասկանա, ով է հանդիսանում իրական սպառնալիք՝ Ռուսաստանը թե Վաշինգտոնը, ում քաղաքականությունը դրդում է Հին աշխարհին ոչ մեկի համար անհրաժեշտություն չներկայացնող խնդիրների: Այդ մասին իր բլոգում նշել է ամերիկացի քաղաքագետ, նախկին պետական գործիչ Փոլ Քրեյգ Ռոբերտսը:

Ուրբ
08
Մայիս

ԵՄ խորհրդարանի պատգամավոր. Պուտինի աշխատանքը հիացմունք է առաջացնում

Եվրոպական խորհրդարանի Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ներկայացուցիչ Դիանա Ջեյմսը Sputnik-ին տված հարցազրույցում նշել է, թե ինչն է իրեն հիացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած աշխատանքում:

Հնգ
07
Մայիս

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան. Վաշինգտոնը չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանը

ԱՄՆ-ը չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանը և շարունակում է պաշտոնական խողովակներով համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, ծայրահեղականության դեմ պայքարում: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը:

Չոր
06
Մայիս

Forbes: ԱՄՆ-ը չի կարողանալու մրցակցել Ռուսաստանի հետ Եվրոպայի գազային շուկայում

ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ եվրոպական գազային շուկայում մրցակցությունը ի սկզբանե պարտված ճակատամարտ է: Այդ մասին հայտարարել է Forbes-ի վերլուծաբան Քեննեթ Ռապոզան՝ հավելելով, որ ԱՄՆ-ում արդյունահանվող գազը կարող է Եվրոպայի շուկայում հայտնվել միայն ծովային ճանապարհով:

Երք
05
Մայիս

Քոեն. Մերձեցմանն ուղղված Ռուսաստանի քայլերին ԱՄՆ-ն պատասխանեց դավաճանությամբ

Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ճարտարապետները քայքայում են Ամերիկայի ազգային անվտանգությունը և ցանկացած մարդ, ով չի տառապում ռուսոֆոբիայով, կարող է դա պարզ տեսնել: Այդ մասին հայտարարել է ամերիկացի պատմաբան, Պրիստոնյան համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Քոենը:

Երք
05
Մայիս

Ամերիկացի քաղաքագետ. Շատ թվով երկրներ երես են թեքում ԱՄՆ-ից

Շատ ավելի մեծ թվով երկրներ երես են թեքում ԱՄՆ-ից և փորձում զերծ պահել իրենց ամերիկյան ազդեցությունից՝ Միացյան Նահանգների շարունակական ռազմական ագրեսիվ քաղաքականության և երկրների ներքին գործերին միջամտելու պատճառով: Այդ մասին Nation of Change-ին հայտնել է ամերիկացի քաղաքագետ Մայքլ Փեյնը:

Երկ
04
Մայիս

Ամերիկացի քաղաքագետ. Օդեսայի ողբերգությունը ձեռնտու էր Օբամային

Օդեսայում անցած տարվա մայիսի 2-ի ջարդը ձեռնտու էր միայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին Global Research-ի իր հոդվածում նշում է ամերիկացի քաղաքագետ Էրիկ Զյուսսը:

Նրա խոսքով, Օդեսայի ահաբեկչությունը թույլ տվեց վախեցնել Ուկրաինայի քաղաքացիներին և Յանուկովիչի այն կողմնակիցներին, որոնք համաձայն չէին Կիևում իշխանության եկած ռեժիմի հետ: Դրանով, ըստ Զյուսսի, Օբաման ամրապնդեց իր վերահսկողությունն Ուկրաինայի նկատմամբ:

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ