Աշխարհ

Երկ
19
Dec

Քիսինջեր. Պուտինը հստակ պաշտպանում է իր պետության ազգային շահերը

Генри Киссинджер

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ պաշտպանում է իր պետության ազգային շահերը։ Այս մասին նա հայտարարել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Նա մարդ է, որը ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ, ինչպես որ ինքն է այն հասկանում։ Նա ռուսական ազգային շահերի սառը հաշվիչ է»,-հավելել է Քիսինջերը։

Խոսելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ Քիսինջերը նշել է, որ նա հնարավորություն ունի պատմության մեջ մնալ որպես «շատ կարևոր նախագահ»։

Շաբ
17
Dec

CNN. Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը

Նախընտրական արշավում Դոնալդ Թրամփի խորհրդական և Ջորջիայից ընտրված նախկին կոնգրեսական Ջեկ Քինգսթոնը Մոսկվայում փակ դռների հետևում հանդիպել է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ և բարձրացրել է ՌԴ դեմ գորրծող պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը CNN-ի վրա հղումով:

CNN-ը հղում է անում Քինգսթոնի հարցազրույցին NPR-ին, որտեղ նա հայտարարել էր, որ Թրամփը «կարող է քննարկել արդեն մի ամբողջ հավերժություն գործող պատժամիջոցների հարցը»:

Հնգ
15
Dec

ԱՄՆ-ն երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փաստաթուղթն ուժի մեջ է մտել հինգշաբթի կեսգիշերին։

Միացյալ Նաանգների օրենսդրության համաձայն՝ նախագահ Բարաք Օբաման պետք է կամ ստորագրեր կամ չընդուներ հակաիրանական պատժամիջոցները երկարաձգելու մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը։

Սակայն Օբաման ոչ մի քայլ չի ձեռնարկել, ուստի փաստաթուղթն ավտոմատ կերպով օրենքի ուժ է ձեռք բերել՝ հաղորդում է գործակալությունը։

Հնգ
15
Dec

Յունկերը կոչ է արել արագացնել Վրաստանի և Ուկրաինայի համար վիզային ռեժիմի չեղարկումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Եվրամիությանն ավարտել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը, հաղորդում է Газета.ру-ն։

«Մենք դա խոստացել ենք։ Նրանք կատարել են այն, ինչ պահանջել ենք անել։ Այժմ մեր հերթն է»,-ասել է Յունկերը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստին։

Նախօրեին Կիևում ԵՄ դեսպան Հյուգ Մինգարելին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել մի քանի ամսից:

Երք
13
Dec

Բելգիայի ԱԳ նախարար. Անհնար է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների նոր էջ բացել

Глава МИД Бельгии Дидье Рейндерс

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր էջ բացելն անհնար է Թուրքիայի իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների իրավիճակում, հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ստեղծված իրավիճակում անհնար է միավորման (ԵՄ-ին Թուրքիայի) գործընթացում բանակցային նոր հոդվածներ բացել»,- Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես լրագրողներին ասել է նա:

Երք
13
Dec

New York Times-ի անդրադարձը ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնին

ExxonMobil նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնը ենթադրաբար կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշանակման մասին կհայտարարի դեկտեմբերի 13-ին։

Երք
13
Dec

Լավրով․ Վաշինգթոնը խնայում է «Ջեբհաթ ան Նուսրային» Ասադին տապալելու համար

Մոսկվան հիմքեր ունի հավաստիացնելու, որ Վաշինգթոնը խնայում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որպեսզի հետագայում դրա օգնությամբ տապալի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկ
12
Dec

Ավստրիայի ԱԳ նախարար. Վիեննան կարգելակի Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Թուրքիա-Եվրամիություն անդամակցության հետագա բանակցությունները կարգելակվեն Վիեննայի կողմից: Այս մասին ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ քննադատելով Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար։

Շաբ
10
Dec

ՀՀ-ում «գունավոր հեղափոխության փորձ կատարած» ՀԿ-ների ցանկը ներկայացվեց Ղրղզստանում և Ղազախստանում

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը դեկտեմբերի 4-ից 8-ը այցելեցին Ղրղզստանի և Ղազախստանի Հանրապետություններ, որտեղ մի շարք ասուլիսներում ներկայացրեցին իրենց կողմից կատարված հետազոտության արդյունքները “ՀԿ-ներ և քաղաքական ուժեր, որոնք գունավոր հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում մայդանի սցենարով խորհրդարանական ընտրություններից առաջ” թեմայով:

Ուրբ
09
Dec

Օբաման հանել է Սիրիայում ԱՄՆ–ի դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները. փորձագետներ

ԱՄՆ–ի որոշումը հանել ֆորմալ սահմանափակումները Սիրիայում Վաշինգտոնի դաշնակիցներին ռազմական առաքումների հետ կապված ուղղված է հակամարտության երկարաձգմանը և չի տեղավորվում արաբական այդ երկրում հակամարտութայան կարգավորման ջանքերի ենթատեքստում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը։

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ