Աշխարհ

Հնգ
12
Jan

Ուկրաինան և Լեհաստանը սպասում են ադրբեջանական նավթը

Ուկրաինան պայմանավորվել է Ադրբեջանի հետ 1,3 միլիոն տոննա նավթ ներկրելու շուրջ։ Իսկ այժմ ադրբեջանական նավթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև լեհերը, փոխանցում է «Деловая столица»–ն։

Լեհական Energetyka24 պորտալը հաղորդում է, որ ադրբեջանական նավթը լեհական գործարաններում ցանկանում է տեսնել լեհական խոշոր նավթավերամշակող Lotos խումբը։

Լեհաստանի հետաքրքրությունը նախադրյալներ է ստեղծում «Բաքու–Թբիլիսի–Փոթի–Օդեսա–Բրոդի–Ադամովո–Պլոցկ–Գդանսկ» նավթատրանսպորտային միջանցքի վերականգնման համար։

Էներգետիկ–տրանսպորտային տանդեմ

Հնգ
12
Jan

Թրամփի քննադատությունից հետո ԱՄՆ–ի հետախուզությունը հերքել է արտահոսքին մասնակցության մասին լուրերը

ԱՄՆ–ի ազգային հետախուզությունը կապ չունի այն արտահոսքերի հետ, թե «ռուսական գործակալները» կոմպրոմատ են հավաքել Դոնալդ Թրամփի վրա։ Այդ մասին հայտարարել է ծառայության տնօրեն Ջեյմս Քլեպպերը այն բանից հետո, երբ ընտրված նախագահ Թրամփը քննադատել է այդպիսի արտահոսքերը։

Քլեպպերը հանդիպում է ունեցել Թրամփի հետ ու իր մտահոգություն է հայտնել այդ արտահոսքերի հետ, որոնք հայտնվում են ԶԼՄ–ներում, փոխանցում է «Բի-Բի-Սի»–ն։

Թրամփը, անդրադառնալով իբր ռուսական կողմից իր դեմ կոմպրոմատներ հավաքելուն, նշել է, որ ՌԴ–ն երբեք չի փորձել ճնշման լծակներ օգտագործել իր դեմ։

Հնգ
12
Jan

Թրամփը հույս ունի «լեզու գտնել» Պուտինի հետ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հույս ունի «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու Մոսկվայի հետ միասին պայքարել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ։

«Ռուսաստանը կարող է մեզ օգնել ԻՊ դեմ պայքարում »,-հայտնել է նա Նյու Յորքում ընտրություններում իր հաղթանակից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա առավելություն է կոչվում»,- հավելել է նա։ Ընդ որում նա հայտնել է, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի հետ։

Չոր
11
Jan

Պեսկով. Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի

Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին եւ ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող որեւէ փաստեր չունի: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վկայություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան գործիչներին վարկաբեկող նյութեր ունի:

Չոր
11
Jan

Թիլերսոնը ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսության կոչ է անելու

Exxon Mobil–ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը, որին Դոնալդ Թրամփն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, պատրաստվում է հայտարարել, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, սակայն միաժամանակ կոչ է անելու Մոսկվայի հետ ազնիվ եւ բաց երկխոսություն վարել։

Սենատում լսումների ժամանակ ելույթի տեքստը տարածել է ԱՄՆ նորընտիր նախագահի անցումային թիմը, փոխանցում է BBC–ն։ Հունվարի 11-ին սենատում կայանալու են լսումներ, որոնց ընթացքում քննարկվելու է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածության հարցը։

Չոր
11
Jan

«Առաջին քայլը». Թրամփը կոչ է արել հանրապետականներին չեղարկել Obamacare–ը

Դոնալդ Թրամփը կոչ է արել հանրապետականներին չեղարկել առողջապահության ռեֆորմը` Obamacare–ը հաջորդ շաբաթ, ինչպես նաև անմիջապես նրան փոխարինող գտնել։ Մինչ այդ, Obamacare–ի չեղարկումը համարվում էր Թրամփի`ԱՄՆ–ի նախագահի պաշտոնում «առաջին քայլը»։

Թրամփը հանրապետականներին կոչ է արել չեղարկել Obamacare–ը և գտնել դրան փոխարինող։ Այդ մասին նա նշել է The New York Times–ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է գործող զբաղվենք. Obamacare կատաստրոֆիկ երևույթ էր»,–նշել է նա։

Չոր
11
Jan

Օբաման հուզվել է իր վերջին ելույթի ժամանակ և ՌԴ–ին ու Չինաստանին անվանել է ԱՄՆ մրցակիցներ

Президент США Барак Обама

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չի կարողացել զսպել արցունքները նախագահի պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ։ Օբաման ՌԴ–ին և Չինաստանին անվանել է ԱՄՆ–ի մրցակիցներ։

Բարաք Օբաման նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկացիներին, ինչպես նաև կնոջը՝ իրեն օգնելու և հավատալու համար։ Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը:

Երք
10
Jan

The American Conservative. Կիբերհարձակումների մասով ՌԴ–ի մասնակցության հստակ ապացույցներ չկան

Директор Национальной разведки США Джеймс Клэппер

Ամերիկյան հետախուզության տվյալները իբր ռուսական ազդեցության գործողության և հաքերային հարձակումների մասին, որոնք կապված էին ԱՄՆ–ի նախագահի ընտրությունների հետ, դժվար թե Բարաք Օբամայի ու Կոնգրեսի համար ապացույց ծառայեն Մոսկվայի նկատմամբ դիրքորոշման խստացման համար։

Ազգային հետախուզության ղեկավարի սահմանափակ քանակությամբ ապացույցները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր պետք է պաշտպանեն ամերիկյան ժողովրդին, շատ վատ են դա իրականացնում, փոխանցում է The American Conservative–ը։

Երք
10
Jan

ԿՀՎ ղեկավար. Օբաման սխալ է գնահատել «արաբական գարնան» հետեւանքները

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենանը կարծում է, որ ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սխալ է գնահատել «արաբական գարնան» հետեւանքները, հայտնում է CNN-ը:

«Կարծում եմ՝ Վաշինգթոնում, ներառյալ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ անիրատեսական սպասումներ ունեին, որ «արաբական գարունը» կոչնչացնի այդ ավտորիտար ռեժիմները, իսկ ժողովրդավարությունը կսկսի ծաղկել, քանի որ այդպես է ցանկանում ժողովուրդը»,- ասել է Բրենանը:

Երկ
09
Jan

The Washington Post. ՌԴ–ն նպատակ ունի կազմաքանդել Եվրոպայի ու Ամերիկայի դաշինքը

Մենք վարում ենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը մեր դավանած ժողովրդավարական հավատի արտահայտումն է։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ոգեշնչենք ազատ պետություններին եւ ազատ ժողովուրդներին, որպեսզի օգնենք նրանց, ովքեր տառապում են եւ այլ երկրներում հալածվում, որպեսզի ամրապնդենք ժողովրդավարական երկրները ագրեսիայի դեմ պայքարում (Հարի Թրումեն, 1949 թվական)։ Մոտ 70 տարի առաջ, երբ Թրումենն արտասանեց այս ելույթը, բոլոր ամերիկացի նախագահները, գիտակցելով դա կամ առանց դրա, շատ լուրջ էին վերաբերում դրան։ Սակայն հունվարին, երբ ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնի Դոնալդ Թրամփը, ամ

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ