Աշխարհ

Չոր
18
Jan

Պենտագոնի ղեկավար. ՌԴ հետ գործակցության հնարավորությունները կրճատվում են

Պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծում է, որ ՌԴ հետ գործակցելու ԱՄՆ հնարավորությունները ռազմական ոլորտում կրճատվում են: «Ես տեսնում եմ ոլորտներ, որտեղ կարելի է գործակցել, սակայն դրանք գնալով նեղանում են»,-ասել է Քարթերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Bloomberg-ի վրա հղումով:

«Այն ընդհանուր տարածքը, որտեղ կարելի է միասին աշխատել, վերջին 10 տարում գնալով կրճատվում է: Դա ուղղակի մեր ընթացիկ կյանքի փաստն է»,-ասել է նա:

Չոր
18
Jan

Դոդոնը հանդիպել է Պուտինի հետ և խոսել ԵՄ–ի հետ ասոցացումից հրաժարվելու մասին

Մոլդովան կարևոր երկիր է Մոսկվայի համար տարածաշրջանում և ՌԴ–ը հույս ունի զարգացնել միջպետական կապերը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոդի հետ հանդիպմանը Մոսկվայում։

Պուտինը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները այնքան էլ հաջող չեն կառուցվել`ապրանքաշրջանառությունը գրեթե երկու անգամ նվազել է։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Դոդոնի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխանցում է EADaily–ն։

Երք
17
Jan

Լավրով. ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են

Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե խոսենք հավաքագրման մոտեցումների մասին, մենք այդ առումով ամբողջական վիճակագրություն չենք ներկայացրել: Բայց վերջին շրջանում, հատկապես Օբամայի վարչակազմի երկրորդ ժամկետի ընթացքում, մեր դիվանագետների նկատմամբ ոչ բարեկամական ակտիվությունն աճել է»,- ասել է Լավրովը:

Երկ
16
Jan

Թրամփն ու ՆԱՏՕ–ն. Փոփոխությունները ալյանսի կառուցվածքում ու գաղափարախոսությունում անխուսափելի են

Избранный президент США Дональд Трамп

Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս քննադատել է ԱՄՆ–ի հարաբերությունները ՆԱՏՕ–ի դաշնակիցների հետ և կազմակերպության արդի կառուցվածքը։ Այս հայտարարությունն էլ խոսում է այն մասին, որ նորընտիր նախագահի դիրքորոշումը չի փոխվել և ինքը նպատակ ունի հետևել իր ուղենիշին`անկախ իր թիմում առկա «սառը պատերազմի» մտածելակերպով շարժվող թիմակիցներին։Այդ մասին հայտարարել է քաղաքական և ռազմական փորձագետ Սերգեյ Պրոստակովը։

Երկ
16
Jan

Մեծ փողերով նախագահը. Պորոշենկոն`Ուկրաինայի ամենահարուստ պաշտոնյան է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է երկրի ամենահարուստ պաշտոնյաների ցուցակը, որը կազմել է Forbes–ը։ Վարկանիշային ցուցակը կազմվել է ուկրաինական պաշտոնյաների ներկայացրած դեկլարացիաների հիման վրա։

Roshen–ի նախագահի կարողությունը 2015թ.–ին գերազանցել է 940 միլիոն դոլարը։ Իր բանկային հաշիվներում Ուկրաինայի նախագահը ներկայացրել է բոլորից շատ եկամուտներ`26,7 միլիոն դոլար։

Պորոշենկոյին ցուցակում հաջորդում է Գերագույն Ռադային պատգամավոր Կոնստանտին Ժեվագոն, եռյակը եզրափակում է պատգամավոր Վադիմ Նովինսկին։

Երկ
16
Jan

Կրեմլում համակարծիք են Թրամփի հետ. ՆԱՏՕ–ն հնացած կառույց է

Կրեմլում սոլիդար են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն հարցի շուրջ, որ ՆԱՏՕ–ն հնացած կառույց է։

«ՆԱՏՕ–ն իսկապես հնացել է, մենք դրա հետ համաձայն ենք, մենք վաղուց ենք հայտնում մեր կարծիքն այդ կազմակերպության մասին»,–նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը`մեկնաբանելով ԱՄՆ–ի նախագահի հայտարարությունը, փոխանցում է EADaily–ն։

Երկ
16
Jan

Միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման. Իրանի գլխավոր բանակցող

Заместитель министра иностранных дел Ирана Аббас Арагчи

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, ով գլխավորել է երկրի պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, հայտարարել է, որ Իրանի հետ միջազգային հանրության միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Արաղչին հայտարարությամբ հանդես եկել Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից օրեր առաջ։ Ավելի վաղ Թրամփը միջուկային համաձայնագիրն անվանել էր «բոլոր ժամանակների վատագույն գործարքը»։

Երկ
16
Jan

Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման շուրջ որևէ բանակցություն չի ընթանում. Պեսկով

пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին որեւէ բանակցություն չի ընթանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեռեւս ոչ մի բանակցություն չի ընթանում»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփի մամուլի խոսնակը հերքել էր The Sunday Times-ում հայտնված այն հրապարակումները, թե Թրամփը մտադիր է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել Պուտինի հետ:

Ուրբ
13
Jan

Թուրքիա-ՌԴ հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում ՆԱՏՕ-ի հետ կապերի վատթարացում

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Անկարայում դեսպանների 9-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Անկարայի ու ՆԱՏՕ-ի կապերի վատթարացում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Ուրբ
13
Jan

Հազարավոր ցուցարարներ մտադիր են տապալել Թրամփի երդմնակալության արարողությունը

Президент Соединенных Штатов Дональд Трамп

Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգթոնում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ տապալելու համար ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, փոխանցում է BBC-ն:

Նրանք կփորձեն շրջափակել Կապիտոլիում տանող 12 անցակետերը: Դրանից զատ, ցանկանում են ցույցերի եւ ճանապարհները փակելու միջոցով խոչընդոտել ավանդական պարահանդեսի անցկացմանը:

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ