ԱՄՆ-ն իրենց բացթողումներով, սխալներով բացել են ՌԴ-ի համար Մերձավոր Արևելքի դռները, փոխանցում է The Washington Post-ը: Պուտինը կարողանում է լեզու գտնել Ասադի, Էրդողանի, Ռոհանիի, անգամ Նեթանյահուի հետ: Ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից ՌԴ-ն գործելու ավելի մեծ ազատություն է տալիս: Թուրքիա-ԱՄՆ հակասությունները նույնպես ձեռնտու են ՌԴ-ին ու Մոսկվան ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում: