Ռուսաստանն այժմ կարող է ավելի շատ եկամուտ ստանալ իր նավթի արտահանումից, քան մինչ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելը։ Այս մասին Սենատի Եվրոպայի և տարածաշրջանային համագործակցության ենթահանձնաժողովում ասել է էներգետիկ անվտանգության հարցերով պետդեպարտամենտի խորհրդական Ամոս Հոխշտեյնը։ Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն այժմ ավելի շատ գումար է վաստակում նավթի վաճառքից, քան ուկրաինական ռազմական հակամարտությունից առաջ, նա ասաց, որ չի կարող հերքել դա: «Համաշխարհային շուկայում էներգառեսուրսների արժեքի բարձրացումը կփոխհատուցի Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը»,- ասել է Հոխշտեյնը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են նավթի արտահանումը Չինաստան և Հնդկաստան, սակայն ԱՄՆ-ը չի պատրաստվում սահմանափակումներ մտցնել Նյու Դելիի վրա նավթ գնելու համար։