Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Սերբիային չի հաջողվի նստել երեք աթոռների վրա, հայտնում է Sputnik Բելառուսը։ «Մենք պետք է տարանջատենք ղեկավարությունն ու հասարակ ժողովրդին: Եթե իմ տեղը լինեիք, ինչպես կհասկանայիք այդ ամենը: Իհարկե, սերբ ժողովրդին պետք է օգնել և կօգնենք, մենք այդպիսի մարդիկ ենք: Բայց մենք հաշվի ենք առնում Սերբիայի քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ: Բայց եթե ուզում են, ինչպես ասում են, երեք աթոռի վրա նստել, դա չի ստացվի. այստեղ մենք ենք, Ռուսաստանը, Եվրամիությունը, Ամերիկան և մյուսները... Եվ ամեն տեղ ուզում են, որ ամեն ինչ լինի: Բայց իրենց թույլ չեն տա նստել այդ աթոռների վրա, և առաջին Եվրամիությունը, ուր նրանք այդքան ձգտում են։ Խնդիր կա»,- ասել է Լուկաշենկոն: