ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ Հիշեցնենք, այսօր Ժնևում կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջին անգամ նախագահները հանդիպել էին անցած տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում: