29.03.2024
Պեդրո Ագրամունտին ՌԴ-ում շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում
19.10.2017
Պեդրո Ագրամունտին ՌԴ-ում շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում

ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտին ՌԴ ժողտնտեսության և պետական ծառայության ակադեմիայի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:Այսպիսով, Ագրամունտը դարձավ առաջին իսպանացին, ով արժանացավ ակադեմիայի կողմից դոկտորի կոչման: ՌԴ Պետական Դումայի միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին այս կապակցությամբ իր Facebook-յան էջում գրել է. «Ագրամունտը մեծ ավանդ ունի ռուս-իսպանական հարաբերություններում, բայց դա չէ կարևոր: Ագրամունտը նաև խիզախ անձնավորություն է. Լինելով ԵԽԽՎ նախագահ, նա չվախեցավ մեկնել Սիրիա, որտեղ ռուսական ռազմաբազայի այցելությունից հետո հայտարարեց, ոռ ՌԴ ՊՆ-ն արտառոց արդյունքների է հասել: Իմ կարծիքով, Ագրամունտը քաջ գիտակցում էր, որ ԵԽԽՎ-ում հակառուսական ուժերը դա իրեն չեն ների և կփորձեն իրեն զրկել բարձր պաշտոնից: Եվ այդպես էլ եղավ: Բայց շնորհիվ նրա միլիոնավոր եվրոպացիներ կարողացան տեսնել Ռուսաստանն առանց պրոպագանդիստական շաբլոնների», -գրառել է նա:Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին Ագրամունտը հրաժարական տվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

Նորություններ գործընկերներից