Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է Bild-ը:Ինչպես գրում է թերթը, Էրդողանը երկու հնարավորություն է դիտարկում՝ կա՛մ հրավիրել Մերկելին Անկարա, կա՛մ գնալ Գերմանիա: «Մենք պետք է երկխոսություն վարենք»,-ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Էրդողանը բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայի եւ Բեռլինի միջեւ խնդիրներ են առաջացել եւ երկու կողմերն էլ ցանկանում են երկխոսության միջոցով հաղթահարել առկա լարվածությունը: