ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառմամբ շնորհավորել են Հնդկաստանին Լուսնի հարավային բևեռում Chandrayaan-3 կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ կատարվածը մարդկության համար մեծ ձեռքբերում է, իսկ Միրզոյանը՝ պատմական իրադարձություն: «Շնորհավորում ենք Հնդկաստանին պատմական ձեռքբերման` Լուսնի չհետազոտված հարավային բևեռում Chandrayaan-3 կայանի վայրէջքի կապակցությամբ»,- գրել է նա: