Ամերիկյան Fox Business հեռուստաալիքի լրագրող Չարլզ Փեյնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների բնակչությունը չի կարող զբաղեցնել երկրում առկա բոլոր աշխատատեղերը: Ամերիկացի լրագրողի խոսքը մեջբերվում է Fox News հեռուստաալիքի թվիթերյան էջում. «Մենք ավելի շատ աշխատատեղեր ունենք, քան մարդիկ»: Fox Business-ի եթերում նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կանխատեսումները՝ երկրի ՀՆԱ-ի՝ 4 տոկոսով աճի մասին, հնարավոր է, իրականություն դառնան: Լրատվական թողարկման մեջ նշվում է, որ մայիսին ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի ծավալներն աճել են 0.8 տոկոսով, ինչը, լրագրողների կարծիքով, վկայում է ամերիկյան տնտեսության աճի մասին: