ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման գլխավոր նպատակն է «հարցերի համաձայնեցումը»: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ կան շատ թեմաներ, որոնց շուրջ նախագահները պետք է մտքեր փոխանակեն: «Նախկինի պես շատ հարցեր կան, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը, մանավանդ` ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու որոշման համատեքստում»,- ասել է Պեսկովը: