29.03.2024
Զելենսկուն երկրորդ փուլում պատրաստ է աջակցել ընտրողների 73%-ը, Պորոշենկոյին՝ 27%. հարցում
18.04.2019
Զելենսկուն երկրորդ փուլում պատրաստ է աջակցել ընտրողների 73%-ը, Պորոշենկոյին՝ 27%. հարցում

Թեկնածուի ընտրության հարցում կողմնորոշված ընտրողների գրեթե երեք քառորդը պատրաստ է պաշտպանել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 21-ին: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին մտադիր է քվեարկել իրենց թեկնածուին որոշած ընտրողների 27 տոկոսը: Սրանք են ուկրաինական «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 18-ին: Ընդ որում՝ նրանց շրջանում, ովքեր մտադիր են գալ ընտրական տեղամաս, Զելենսկու օգտին ձայնը կտա 58 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 22 տոկոսը: Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների 52 տոկոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել Զելենսկուն, 19 տոկոսը մտադիր է քվեարկել Պորոշենկոյի օգտին, 19 տոկոսը չի կողմնորոշվել, 10 տոկոսը մտադիր չէ քվեարկել: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Զելենսկին իր մրցակցին գերազանցում է տարիքային բոլոր կատեգորիաներում: Նա առաջատարն է Ուկրաինայի արեւելքի, հարավի եւ կենտրոնի բնակիչների շրջանում: Ուսումնասիրությունն անցկացվել է ապրիլի 12-ից 16-ը: Հարցմանը մասնակցել է 3 հազար քաղաքացի:  

Նորություններ գործընկերներից