ՌԴ-ԱՄՆ հարաբերություններ

Հնգ
23
Feb

Փորձագետ. Մոսկվան պետք է օգտվի Թրամփի առաջարկությունից

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է գործարք կնքել ՌԴ–ի հետ`ահաբեկչության դեմ պայքարի ու տնտեսական համագործակցության հարցերով։ Այդ մասին «Ведомости»–ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ–ի նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը։

ԱՄՆ–ի արտաքին քաղաքական մեխանիզմի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Սամույլովը հայտարարել է, որ ՌԴ–ին ձեռնտու է ԱՄՆ–ի հետ այդպիսի համագործակցությունն ու Մոսկվան չպետք է շանսը ձեռքից բաց թողնի, փոխանցում է НСН–ը։

Չոր
22
Feb

Բժեզինսկի. Աշխարհակարգի հավասարակշռությունը խախտված է

Աշխարհակարգի հավասարակշռությունը խախտված է: Այս մասին New York Times–ի համար հոդվածում գրում են Զբիգնեւ Բժեզինսկին ( նախագահ Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, հիմա Center for Strategic and International Studies–ի հոգեբարձուների խորհրդի անդամ) ու Փոլ Վասսերմանը ( կենտրոնի գիտաշխատող)։ Նրանց կարծիքով, նախագահ Թրամփը դեռ չի ձեւակերպել այս կապակցությամբ էական դիրքորոշումներ, ու աշխարհը ստիպված է գոհանալ նրա թիմի արտահայտություններով՝ երբեմն անպատասխանատու, չհավասարակշռված կամ անկիրթ։

Երկ
20
Feb

Ռուսաստանի հրթիռները կարող են «պայթեցնել» ԱՄՆ պաշտպանությունը. Ռոգոզին

Ռուսաստանի բալիստիկ հրթիռները կարող են «պայթեցնել» ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ «Россия 1» հեռուստաալիքի եթերում։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը տիրապետում է զսպման միջուկային ուժերին՝ խորհրդային «Վոյեվոդա» հրթիռներից, որոնց արեւմուտքում «Սատանա» են անվանում։ Բայց նրանց պատրաստ են փոխարինելու նորերը, հայտարարել է նա։

Երք
14
Feb

The Wall Street Journal. Թրամփը մտադիր է վերանայել СНВ-3 պայմանագիրը

Անցած շաբաթ լրատվամիջոցներում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները։ «Անանուն աղբյուրները հայտնել են, որ երբ Պուտինը խոսել է 2010-ին կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինումների կրճատման մասին պայմանագրի մասին, Թրամփն իր խոհրդականներին հարցրել է, թե ինչ է այդ պայմանագրով նախատեսված, ու տեղեկանալուց հետո ասել է, որ դա Օբամայի ամենավատ գործարքներից մեկն է, որոնք ինքը մտադիր է վերանայել»,- The Wall Street Journal -ում գրում է հանրապետական քաղաքական գործիչ ու դիվանագետ Ջոն Բոլթոնը։

Երկ
06
Feb

Հայացք Մոսկվայից. ՌԴ–ի ու Իրանի հարաբերություններում «սեպ» խրելու փորձերը շատ վատ նշան են

Борис Долгов

ՌԴ–ն պետք է համոզի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ Իրանը լուրջ վտանգ չի ներկայացնում Վաշինգտոնի համար, եթե Մոսկվան ցանկանում է պահպանել Թեհրանի հետ դաշինքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը։

Նա նշել է, որ մանրակրկիտ վերլուծության արդյունքում կարելի է տեսնել, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև առկա չեն դաշնակցային հարաբերություններ, փոխանցում է РИА Новости–ն։

Երկ
06
Feb

Վաշինգտոնը ցանկանում է սեպ խրել Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում. The Wall Street Journal

Թրամփի վարչակազմը հնարավորություններ է փնտրում քայքայելու Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական, դիվանագիտական միությունը, որպեսզի վերջ դնի Սիրիայում հակամարտությանը և ակտիվացնի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անանուն աղբյուրը պարբերականին հաղորդել է, որ Սպիտակ տունը, չնայած Ռուսաստանի նկատմամբ հաշտարարական հայտարարությունների, պատրանքներ չի տածում Վլադիմիր Պուտինի հանդեպ։

Ուրբ
03
Feb

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Պատժամիջոցները կգործեն, քանի դեռ ՌԴ-ն չի վերադարձրել Ղրիմը

ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները:

«Մենք իրոք ցանկանում ենք բարելավել ՌԴ հետ հարաբերությունները: Սակայն աղետալի վիճակն Ուկրաինայի արևելքում պահանջում է, որ ՌԴ գործողությունները հստակ ու կոշտ դատապարտվեն»,-ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ-ում իր առաջին ելույթում:

Ուրբ
03
Feb

The Wall Street Journal․ Եթե Թրամփը չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները, ԵՄ–ն կհայտնվի լրիվ մերկ վիճակում

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի այն պատժամիջոցները , որոնցով Մոսկվան պատժվել է Ուկրաինայում իր գործողությունների համար, «Եվրոպան կհայտնվի բառացիորեն մերկ վիճակում՝ նոր համառ Ռուսաստանի դիմաց» The Wall Street Journal–ի համար գրած հոդվածում վստահեցնում է ԱՄՆ Գուվերի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մելվին Կրաուսը։

Հնգ
02
Feb

Փորձագետ. Կիևը դիսկոմֆորտի մեջ է`Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև հնարավոր «մեծ գործարքից»

Ուկրաինական իշխանությունները փորձել են սադրել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններին կտրուկ պատասխանի։ Դա հակտապես ակտոալ էր Պորոշենկոյի`Բեռլին կատարած այցի նախօրիեն, որտեղ Ուկրաինայի նախագահը փորձում էր միջազգային տրիբուն ստանալ չճանաչված հանրապետությունների «ագրեսիայի» մասին։ Այդ մասին «АиФ»–ին հայտարարել է Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնակովը։

Հնգ
02
Feb

La Stampa. Քիսինջերը վերադառնում է հանուն Կրեմլի հետ երկխոսության

Ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «նրանցից է, ով օգնում է Դոնալդ Թրամփին Կրեմլի հետ երկխոսություն հարթել, սակայն Թրամփի ամենամերձավոր աշխատակիցների շրջանում ուժեղ թերահավատություն կա Մոսկվայի իրական մտադրությունների կապակցությամբ»,- գրում է La Stampa–ն։

«ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու նոր նախագահը հին ընկերներ են։ Քիսինջերը, որը Նիքսոնի օրոք Չինաստանի հետ կապերի հարթման գործում մեծ ավանդ է ունեցել, երջանիկ կլիներ պատմության մեջ մտնել որպես մի մարդ, ով կանխել է նաև նոր սառը պատերազմը» ։

Էջեր

Subscribe to RSS - ՌԴ-ԱՄՆ հարաբերություններ