Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թբիլիսի պաշտոնական առաջին այցով: Այս մասին հայտնում է Սպուտնիկ-Վրաստանը: Երկրի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ սա պատմական այց է: Վերջին անգամ Մերկելը Վրաստանում եղել է տաս տարի առաջ, սակայն ընդամենը մի քանի ժամով: Օրվա ընթացքում նախատեսվում են Անգելա Մերկելի հանդիպումները երկրի ղեկավարության՝ վարչապետի և նախագահի հետ: Վաղը Գերմանիայի կանցլերը կժամանի Երևան: