29.03.2024
Թբիլիսիում կբացվի ռուսական վիզային կենտրոն
16.08.2018
Թբիլիսիում կբացվի ռուսական վիզային կենտրոն

Օգոստոսի 17-ին Թբիլիսիում կբացվի ռուսական վիզային կենտրոն, որը պետք է արագացնի Վրաստանի քաղաքացիների համար փաստաթղթերի ձևակերպման գործընթացը: Այս մասին գրում է «Իզվեստիան»: ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ նման կենտրոն բացելու նախաձեռնությունը ՌԴ շահերի սեկցիայի կողմից է եղել.  «Եթե ռուսական կողմը ցանկություն ունենա հեշտացնել վիզային գործընթացները, մենք, բնականաբար, դա միայն կողջունենք: Բայց մեր կողմից ռուսաստանցիների համար վիզային պահանջները մենք չեղարկել ենք դեռ 2011 թվականին», — ընդգծել է Աբաշիձեն: Սակայն պարբերականի աղբյուրները դիվանագիտական շրջանակներում հայտնում են, որ Մոսկվան մտադիր չէ չեղարկել վիզային սահմանափակումները  Վրաստանի քաղաքացիների համար, հաշվի առնելով ոչ միայն բարդ հարաբերությունները երկու պետությունների միջև, այլև ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում:

Նորություններ գործընկերներից