Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում:«Այցը կկայանա օգոստոսի 30-ին: Դա կլինի վարչապետի պաշտոնական այցը»,-ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:Վրաստանի կառավարության ղեկավարի այցի այլ մանրամասներ, ինչպես նաեւ օրակարգը, չեն ճշտվում:Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից մեկն Է: Անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել Է մոտավորապես 882 մլն դոլար: